Հիմա առավել քան անհրաժեշտ է վերականգնել ՌԴ-ի հետ լիարժեք հարաբերությունները. Իվետա Տոնոյան

Ստեղծված իրավիճակում ԲՀԿ խմբակցության դիրքորոշումն առավել քան հստակ է և ուղղված է դեպի Ռուսաստանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Այս պահին առավել քան անհրաժեշտ է վերականգնել Ռուսաստանի հետ լիարժեք հարաբերությունները։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ի՞նչ արդյունքներ է տվել ԲՀԿ պատվիրակության ՌԴ այցը։

Տոնոյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում իրենց խմբակցության դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Ռուսաստանի՝մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները։

Ռուսաստանից 27 հայ բժիշկ եկել են աշխատելու Հայաստանի և Արցախի հիվանդանոցներում

 «ՌԴ այցի շրջանակներում ԲՀԿ  պատգամավորները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի, ինչպես նաև Պետդումայի այլ քաղաքական ուժերի ղեկավար կազմերի ներկայացուցիչների հետ։ Բնականաբար, քննարկման առանցքում եղել է Արցախի հարցը։ Այլ մանրամասներ չեմ կարող փոխանցել»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ այսօր CNN-ը, հղում կատարելով Անկարայում իր դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի ընթացքում թուրքական կողմը բանակցությունների նոր ձևաչափ է առաջարկել, ըստ որի՝ ԵԱՀԿ-ից դուրս կարող է այլ հարթակ ստեղծվել բանակցությունների համար, Իվետա Տոնոյանը նշեց, որ թուրքական կողմի երազանքներն ու նկրտումները մեզ համար չպետք է կարևորություն ներկայացնեն։

 «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը գործուն է, մենք այդ ձևաչափում աշխատում ենք»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ԲՀԿ պատվիրակությունը ՌԴ-ում էր։

Ռուսաստանի ու Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտությանը

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հայտնել էր, որ «հաշվի առնելով ԲՀԿ–ի և ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև երկարամյա գործակցությունը, Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել հրատապ կարգով միջկուսակցական մակարդակում գործընկերների հետ քննարկել Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը:

Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է Ռուսաստանից հետախուզական տվյալներ ստանալու հարցին

ԲՀԿ ներկայացուցիչները փոխանցել են Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը, ըստ որի` անհրաժեշտ է օր առաջ վերականգնել ՀՀ դարավոր բարեկամ և բնական դաշնակից Ռուսաստանի հետ լիարժեք հարաբերությունները, քանի որ տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը հենց Ռուսաստանն է: