Հայաստանն ամեն կերպ կաջակցի ուղղաթիռի հետ կապված դեպքի հետաքննությանը. ՀՀ ՊՆ

Армянские и российские военнослужащие разыгрывают боевые тактические действия в рамках стратегического командно-штабного учения «Кавказ-2020» на высокогорном полигоне «Алагяз» в Армении (24 сентября 2020).
Երևանը պատրաստակամություն է հայտնել քննության համար օգնել բոլոր փորձագիտական և տեղեկատվական ռեսուրսներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Հայկական կողմն անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի ռուսական կողմին՝ ռուսական օդատիեզերական ուժերի ուղղաթիռի կործանման հանգամանքները պարզելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Учения ОДКБ Взаимодействие-2017 в Армении. Вертолет Ми-24
ՀՀ-ում ռուսական ուղղաթիռի խոցման հետևանքով երկու զոհ կա

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ նոյեմբերի 9-ին ՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ավտոշարասյան ուղեկցությամբ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանի մոտակայքում գտնվող Երասխ հայկական բնակավայրի մոտակայքում ռուսական Մի-24 ուղղաթիռը կրակային ազդեցության է ենթարկվել շարժական զենիթահրթիռային կայանքից:

Զոհվել է անձնակազմի երկու անդամ, ևս մեկը վիրավորվել է։

Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել

Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն արդեն հայտարարել է, որ պարզում են, թե որ երկրին է պատկանում ռուսական ուղղաթիռին հարված հասցրած զենիթահրթիռային կայանքը։

Ինչպես նշել է Ստեփանյանը, հայկական կողմը բոլոր տեղեկատվական և փորձագիտական ռեսուրսներով կաջակցի ողբերգության բոլոր հանգամանքները պարզելուն:

Հայաստանում խոցված ռուսական ուղղաթիռի առաջին կադրերը․ տեսանյութ