«Չկա նշանակետ, որ մեզնից փախնի»․ հայ հրետանավորները փայլուն են գործում

Արցախի պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել հրետանավորների մասին, որոնք իրենց առաջադրանքները գերազանց են կատարում։
Sputnik

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հայկական ստորաբաժանումների հրետանավորները պարզապես գերազանց են գործում։ Արցախի ՊԲ-ի հրապարակած տեսանյութում նրանցից մեկն ասում է․ «Չկա նշանակետ, որ մեզնից փախնի»։

Պաշտպանության բանակի պատժիչ գործողությունները․ տեսանյութ

Մյուսն էլ ավելացնում է․ «Մեր տրամադրությունը գերազանց է, բարոյահոգեբանական վիճակը՝ ընտիր։ Մեզ առաջադրված խնդիրները կատարում ենք գերազանց ու ամենակարճ ժամանակահատվածում»։

Պատերազմի սկզբից մինչև հիմա նրանք աշխատում են ամենալարված ճակատներում։

«Աշխատում ենք մեջքից ամեն կերպ օգնել մեր զորքին»,- նշում են նրանք։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում