Բաքվի նպատակն է Արցախում էթնիկ հայերի զտումը. Արման Թաթոյանն ընդունել է Քերոլայն Քոքսին

Պատվիրակությանը ներկայացվել է ադրբեջանական կողմի դաժանությունները կոնկրետ ապացույցներով, այդ թվում՝ Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու հետևանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են բարոնուհու HART բարեգործական կազմակերպության փոխտնօրենը և երկու լրագրող։ Տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Արցախի ՄԻՊ–ը նոր տեսաուղերձ է հղել միջազգային «խուլ ու համր» հանրությանը

Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի և Արցախի խաղաղ բնակիչների նկատմամբ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների փաստահավաք աշխատանքների վրա։

Արման Թաթոյանը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում քաղաքացիական անձանց սպանությունների ու վիրավորումներ պատճառելու մանրամասները, գյուղերին պատճառված նյութական վնասները։

Միջազգային կազմակերպությունների ադրբեջանցի աշխատողները ատելություն են քարոզում. ՄԻՊ

«Ադրբեջանական զինված հարձակումները համացանցում ուղեկցվում են ատելության համատարած խոսքով էթնիկ հայերի նկատմամբ։ Ատելությունն Ադրբեջանում այնքան համակարգային է, որ հայտնվել է փակ շղթայի մեջ՝ սկսվում է իշխանություններով ու ավարտվում մշակութային գործիչներով՝ ամեն անգամ արժանանալով հանրային գովասանքի: Այս օրերին էլ ամեն ինչ արվում է ատելությունը բորբոքելու համար»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ եզրահանգելով, որ ադրբեջանական կողմի նպատակն է Արցախում էթնիկ հայերի զտումը՝ ահաբեկչական մեթոդներով, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններով։

Հրդեհը չի մարում անգամ ջրով կամ հատուկ նյութերով. Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի նոր զեկույցը

Պատվիրակությանը ներկայացվել է ադրբեջանական կողմի դաժանությունները կոնկրետ ապացույցներով, այդ թվում՝ Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու հետևանքները, որի վերաբերյալ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց։

Բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհակալություն է հայտնել Արցախում և Հայաստանում իրավիճակի մանրամասն ներկայացման համար և ցանկություն հայտնել հնարավորության դեպքում այցելել Արցախի տեղում իրական վիճակն արձանագրելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել թույլտվության դեպքում անձամբ ուղեկցել պատվիրակությանը։

Հայերի հանդեպ խոշտանգումներն Ադրբեջանում գովաբանվում են. ՀՀ ՄԻՊ-ը՝ Շվեդիայի դեսպանին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։