Շուշին ազատագրող հրամանատար Սեյրան Օհանյանը դարձել է քաղաքը պաշտպանող լեգենդ. Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է` Սեյրան Օհանյանն այսօր էլ կանգնած է զորքի կողքին և կռվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Շուշին ազատագրող լեգենդար հրամանատարն այսօր դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ես հավատում եմ ու վստահ եմ, որ նաև նրա հրամանատարությամբ, նրա զինակիցների գործն ավարտին կհասցնենք փառքով»,–ասաց Հովհաննիսյանը։

Շուշիի մոտակա պարիսպների տակ, ճանապարհների վրա սաստիկ մարտեր են եղել. Արծրուն Հովհաննիսյան

Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ կեղծ են ադրբեջանական կողմի լուրերը, թե Սեյրան Օհանյանը վիրավորվել է: Հովհաննիսյանը հավելեց` Օհանյանն այսօր էլ կանգնած է զորքի կողքին և կռվում է։

Նշենք, որ արդեն 3 օր է թեժ մարտերն են ընթանում Շուշի քաղաքի համար։ Թշնամում ոչ մի կերպ չի հաջողվում իրականացնել իրենց երազանքն ու գրավել Շուշին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 8-ի ժամը 15։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում