Շուշիում մարտերը շարունակվում են. ՊՆ ներկայացուցիչը հորդորում է հավատալ մեր զորքին

Արդեն 4–րդ օրն է, ինչ թեժ մարտեր են ընթանում բերդաքաղաք Շուշիի մերձակայքում։ Այն գրավելը թշնամու գերնպատակն է այս պատերազմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Շուշիում մարտերը շարունակվում են։  Facebook-ի իր էջում այսպիսի բովանդակությամբ հրապարակում է արել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

Նշենք, որ քիչ առաջ Ադրբեջանի նագահահ Իլհամ Ալիևը հերթական սուտ հայտարարությունն է արել, նշելով, թե Շուշին իրենց զորքերի վերահսկողության տակ է։

«Սպասեք ու հավատացեք մեր զորքին»,–գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն առավոտյան տեղեկացրել էր, որ գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում: Առավել համառ գործողություններ են ընթացել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ։ Հայ զինծառայողներին հաջողվել է հետ մղել հակառակորդի առաջխաղացման բազմակի փորձերը:

Տարբեր ուղղություններում ծավալված մարտերում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ

Ավելի ուշ Արծրուն Հովհաննիսյանը գրեց, որ ծանր ու վճռական մարտեր են ընթանում Շուշիի համար։ 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում