ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հատել է 50 միլիոնի շեմը։ Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։
Նոյեմբերի 8-ի դրությամբ՝ աշխարհում Covid 19-ի 50 263 740 դեպք է հաստատվել։ Համավարակի զոհերի թիվը 1 256 352 է։
Կորոնավիրուսի տարածվածության ցուցանիշներով առաջատար եռյակն անփոփոխ է՝ ԱՄՆ, Հնդկաստան ու Բրազիլիա։ Հայաստանը ցանկում 54-րդ տեղում է։
Միացյալ Նահանգներում կորոնավիրուս հաստատվել է 10 182 818 մարդու մոտ։ Մահվան ելքով դեպքերի թիվը 243 257 է։
Երկրորդ տեղում է Հնդկաստանն է. այստեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 8 507 754 է։ Համավարակի զոհերի թիվն այստեղ 126 162 է։
Երրորդ տեղում է Բրազիլիան է, որտեղ COVID-19 է ախտորոշվել 5 653 561 մարդու մոտ։ Մահվան ելքերը 162 286 –ն են։
Գիտնականները կորոնավիրուսի նոր բռնկում են կանխատեսել
Ռուսաստանը չորրորդ հորիզոնականում է։ Այստեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 753 836–ն են, մահերը` 30 251–ը։
Առաջին տասնյակում են նաև Ֆրանսիան, Իսպանիան, Արգենտինան, Միացյալ Թագավորությունը, Կոլումբիան և Մեքսիկան։
Չինաստանը, որտեղ կորոնավիրուսն առաջինն էր հայտնաբերվել, այժմ 59-րդ հորիզոնականում է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում:
Մենք չպետք է մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի. կորոնավիրուսը նոր թափ է հավաքել