«Իմ ազգի համար». հաղթական խաղից հետո Մխիթարյանը լուսանկար է հրապարակել

Հենրիխ Մխիթարյանը կիրառել է «Ճանաչեք Արցախը», «Արցախն ուժեղ է», «Հայաստանն ուժեղ է», «Խաղաղություն հայերին» հեշթեգերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօրվա հաղթական խաղից հետո Facebook սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել։

Հայտնել էինք, որ իտալական «Ա» սերիայի 2020/21 առաջնության 7-րդ տուրում «Ռոման» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Ջենոայի» հետ։ Ջալառոսիների կազմում  հանդիպման հերոսը դարձավ Հենրիխ Մխիթարյանը, որի տրիկը` 3 գոլը, ապահովեց գայլերի հաղթանակը 3։1 հաշվով։

«Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը». Հենրիխ Մխիթարյանը նոր գրառում է արել

Խաղից հետո հաղթական գնդակը ձեռքին լուսանկարված Մխիթարյանը գրել է, որ հաղթանակը նվիրում է հայ ազգին։

«Իմ ազգի, իմ «Ռոմայի» համար»,–լուսանկարին կից գրել է Մխիթարյանը։

Նա նաև հեշթեգեր է կիրառել` ասելով, որ «Ճանաչեք Արցախը», «Արցախն ուժեղ է», «Հայաստանն ուժեղ է», «Խաղաղություն հայերին»...

Նշենք, որ Մխիթարյանի նման արդյունավետությունը շատ կարևոր է ոչ միայն «Ռոմայի», այլ նաև մեր ազգային հավաքականի համար։ Նոյեմբերի 15-ին և 18-ին Հայաստանի ընտրանին Ազգերի լիգայի մրցաշարում մրցելու է համապատասխանաբար Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների հետ։