Հայաստանում գիշերային ժամերին զգալի կցրտի․ եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին անձրև չի գա Հայաստանի ամբողջ տարածքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 8-12-ը Հայաստանում առանց տեղումների եղանակ կլինի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում գիշերային ժամերին զգալի կցրտի․ եղանակի տեսություն

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +15-ից +17-ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +4-ից +6։

«Մեզ ոչինչ չի հաղթի». նոր տեսահոլովակի ողջ հասույթը կուղղվի հայ զինվորին