Չարին հաղթելու ենք. բարեգործական ակցիայի հասույթն Արոնյանը կփոխանցի «Հայաստան» հիմնադրամին

«Մատ տեռորին» խորագրով բարեգործական նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցավ միաժամանակ երկու միջոցառում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում այսօր տեղի ունեցավ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի և արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանի բարեգործական նախաձեռնությունը՝ «Մատ տեռորին» խորագրով։ Նրանք անցկացրին միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։

Եթե պետք է, կպաշտպանի հայրենիքը․ Լևոն Արոնյանը վերադառնում է Հայաստան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը վստահ է` չարին հաղթելու ենք։

«Կարծում եմ, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարենք։ Մեր դեմ կիրառվում են անմարդկային և ամենադաժան, դժոխային ուժեր, որոնց պետք է հաղթենք։ Պատերազմը մշակութային պատերազմ էլ է, և Անդրանիկի կողքին պետք է Կոմիտաս, Մինաս Ավետիսյան։ Հաղթելու ենք»,–ասաց Արոնյանը։

«Մատ տեռորին»․ Լևոն Արոնյանը բարեգործական միջոցառում կանցկացնի

Նշենք, որ սեանսից հետո տեղի ունեցավ Լևոն Արոնյանի մոր՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորագրումն ու վաճառքը։ Միջոցառումներից ստացված հասույթն ամբողջությամբ  փոխանցվեց «Հայաստան համահայկական հիմնադրամին»։