Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում. ԱԻՊԾ

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի և այլ շինությունների ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Facebook–ի էջում հայտնել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։

«Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Նախնական տվյալներով` տուժածներ չկան»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։

Արդեն տեղեկացրել ենք, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը շարունակել է հրթիռակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդել էր, որ պատերազմական գործողություններին զուգահեռ, թշնամին հեռահար հրթիռներով ավերում է խաղաղ բնակավայրերը։

Ինչ է ուզում թուրքը հայից, կամ Ֆրանսիայում պետք է իրերն իրենց անուններով կոչեն

Իսկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը վաղ առավոտյան Facebook-ի իր էջում գրառում էր արել իրավիճակի մասին և լուսանկար հրապարակել, նշելով, որ դիմավորել է իր կյանքի ամենածանր լուսաբացներից մեկը, և որ կենաց ու մահու պայքարը շարունակվում է:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում