«Ամեն մի սնարյադին հինգ թուրք գնում է». տեսանյութ

Հայրենիքի պաշտպանները վստահ են` որքան որպես երկիր ուժեղ լինես, այնքան աշխարհը քեզ հարգելու է։
Sputnik

Թշնամին շարունակում է կորուստներ կրել և իր անհաջողությունները փորձում է «փոխհատուցել» Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելով։ Արցախի Պաշտպանության բանակը «Գոյամարտ» շարքի շրջանակներում ամփոփել է պատերազմական վերջին օրերի ամենակարևոր իրադարձությունները։ Հոկտեմբերի 3-ից պատերազմական հիմնական գործողությունները շարունակում են հարավային և հարավարևելյան ուղղություններով։

Չնայած հոգնածությանն ու լարվածությանը՝ բանակի ոգևորությունը չի պակասել։ Յուրաքանչյուրն ամուր կանգնած է իր դիրքում՝ պատրաստ մինչև վերջ պայքարելու և հաղթելու։ Առաջնագծում օր ու գիշեր թշնամու դեմ կռիվ տվող զինվորն առիթը բաց չի թողնում շնորհակալություն հայտնելու թիկունքին՝ մայր Հայաստանում և սփյուռքում։

«Բոլորը ոսկի տղերք են, ոսկի աղջիկներ են, յուրաքանչյուրն անձնավորություն է, բոլորն էլ հաջողակ են, կյանքում՝ կայացած, կարող էին այստեղ իբրև զինվոր չլինել, բայց և չէին կարող, որովհետև իրենց տեսակը չէր թողնի բաց թողնել այս ճակատագրական պահը, երբ ամբողջ ազգը կռիվ է տալիս»,- պատմում է զինվորներից մեկը։

«Աստծո օգնությամբ առաջ ենք գնում», - ավելացնում է մարտական ընկերը։

«Ինչքան թույլ լինես, այնքան երկարաձգվելու է, վատ է լինելու քեզ համար։ Ինչքան ուժեղ լինես, այնքան ամբողջ աշխարհը հարգելու է քեզ»,- ամփոփում է մյուսը։

Պաշտպանության բանակն արևելյան ուղղությամբ թշնամու ևս 2 ԱԹՍ է խոցել

«Ամեն մի սնարյադին հինգ թուրք գնում է. նորմալ է, իրենց հաշվով դրած է»,- ժպիտը դեմքին, բայց շատ լուրջ ավելացնում է հայրենիքի մյուս պաշտպանը։

Ընկճված զինվոր չկա. բոլորը եկել են հաղթելու։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում