ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Ստեփանակերտը կրկին թշնամու թիրախում է, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Քաղաքը հրթիռակոծվում է «Գրադ» և «Սմերչ» կայանքներից։ Տուժածների մասին տվյալներ առայժմ չկան։
Հավելենք, որ Ստեփանակերտի արվարձանները հրետակոծվել էին նաև այսօր ցերեկը՝ ժամը 13-ի մոտակայքում։
Հիշեցնենք, որ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար հրետակոծվում ու հրթիռակոծվում է Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակում սկսելու հաջորդ օրվանից՝ սեպտեմբերի 28-ից։
Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։