Սիրիա են հասցրել վարձկանների 12 դի. հարյուրավոր գրոհայիններ հրաժարվում են կռվել Արցախում

Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը նշում է, որ Անկարան դժվարությամբ է զինյալներ հավաքագրում Արցախ ուղարկելու համար, քանի որ վարձկանների զգալի մասը հրաժարվում է կողք–կողքի կռվել ադրբեջանցի զինծառայողների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից կռվող ու Արցախի մարտերում զոհված ևս 12 վարձկանի դի Սիրիա է հասցվել, գրված է Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի (SOHR) կայքում։

Նարիշկինն ասել է` ումից է ՌԴ–ն Ղարաբաղում սիրիացի վարձկանների մասին տեղեկություն ստացել

Նշվում է, որ Syrian Observatory կազմակերպության ակտիվիստները հետևել են զոհված գրոհայինների մարմինները Սիրիայի հյուսիսի այն շրջաններ հասցնելուն, որոնք գտնվում են թուրքական ուժերի և Անկարայի կողմից աջակցվող խմբավորումների վերահսկողության տակ։

Բացի այդ, SOHR–ի ակտիվիստներն արձանագրել են միայն վերջին մի քանի ժամում արցախյան հակամարտության գոտում համառ մարտերի ընթացքում առնվազն 10 վարձկանի մահ։ Այդպիսով, աղբյուրի համաձայն, սեպտեմբերի վերջից արցախյան հակամարտության գոտում զոհված գրոհայինների ընդհանուր թիվը կազմում է արդեն առնվազն 250 մարդ։ Նրանցից 195-ի մարմիններն արդեն հասցվել են Սիրիա, իսկ մյուսները դեռ հակամարտության գոտում են։

Բացի այդ, սիրիացի երկու վարձկաններ գերեվարվել են Արցախում։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Աղբյուրի համաձայն` արցախյան հակամարտության գոտի տեղափոխած սիրիացի զինյալների ընդհանուր թիվը հասել է 2580-ի։ Սակայն նրանցից մի քանի հարյուրը (ավելի հստակ 342-ը) Սիրիա են վերադարձել` հրաժարվելով մարտական գործողություններին մասնակցելուց և խոստացված հոնորարներից։

SOHR–ի տվյալներով` Թուրքիան ամեն կերպ փորձում է զինյալներ հավաքագրել Արցախ ուղարկելու համար, քանի որ վարձկանների զգալի մասը հրաժարվում է կռվել ադրբեջանցիների կողմից` իմանալով նրանց խոշոր կորուստների մասին։

Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջան ուղարկված մարտիկներից մի քանիսը, նույնիսկ տեղյակ չէին, որ ադրբեջանցի զինծառայողները շիաներ են։  Այն բանից հետո, երբ զինյալները ժամանում են Ադրբեջան և իմանում այդ մասին, նրանք Սիրիա վերադառնալու ցանկություն են հայտնում։

Գերեվարված սիրիացի վարձկան Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին կկալանավորվի. ՔԿ

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Նշենք, որ հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել 2 սիրիացի վարձկան–ահաբեկչի։ Նրանցից առաջինին` Մեհրեդ Մուհամմադ Ալշխերին, բռնել են հոկտեմբերի 30–ին, իսկ երկրորդին` Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիին, հայ զինծառայողները գերեվարել են նոյեմբերի 1–ին։ Նրանք արդեն ցուցմունք են տվել և պատմել իրենց հավաքագրելու պայմանների մասին։

Կա՛մ կռվելու եք, կա՛մ բոլորիդ սպանելու եմ. ինչ է պատմել սիրիացի վարձկանը գերմանական ԶԼՄ-ին