ՊԲ-ն Շուշիում ոչնչացնում է թշնամու դիվերսիոն խմբերը․ Պեգովի ռեպորտաժն առաջնագծից

Արցախի պաշտպանության բանակը կատաղի մարտեր է մղում՝ պաշտպանելով Շուշին։ Ռուս ռազմական թղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը ռեպորտաժ է պատրաստել առաջնագծից, որտեղ մարտական գործողություններ են ընթանում:
Sputnik

Արցախի պաշտպանության բանակը 122 մմ տրամաչափի ինքնագնաց հրետանային կայանքների միջոցով Շուշիում ոչնչացնում է հակառակորդի դիվերսիոն խմբերը։

Պաշտպանության բանակի պատժիչ գործողությունները․ տեսանյութ

Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերն ամեն կերպ փորձում են դիվերսիոն խմբեր և զրահատեխնիկա տեղափոխել ռազմաճակատի այդ հատված։

Պեգովի խոսքով՝ Շուշիում  լարված իրավիճակը պահպանվում է։

Նախօրեին Ադրբեջանի զինուժն այստեղ երեք դիվերսիոն խումբ է մտցրել։ Դրանցից երկուսը ոչնչացվել են Շուշիի մատույցներում՝ քաղաքից ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա։

 «Երրորդ խումբն անցել է ավելի հեռու, հայտնվել է արգելափակման մեջ և հիմա  ոչնչացվում է Արցախի հատուկ նշանակության ջոկատի կողմից։ Այն խմբերը, որոնք փորձում են օգնության հասնել, կրկին հանդիպում են հրետանուն»- ասում է Պեգովը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում