Պաշտպանության բանակի պատժիչ գործողությունները․ տեսանյութ

Արցախի պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված մարտական առաջադրանքները։
Sputnik

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը արցախյան ռազմաճակատից նոր տեսանյութ է հրապարակել, որում երևում է հայ հրետանավորների փայլուն աշխատանքը։

ԱԱԾ-ն բացառիկ մանրամասներ է հայտնում ահաբեկիչների վերաբերյալ․ տեսանյութ

«Պաշտպանության բանակի պատժիչ գործողությունները»,-տեսանյութին կից ներկայացնում է հեռուստաընկերությունը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում