Մարտունու ուղղությամբ թշնամին փորձել է հարձակվել, բայց հետ է շպրտվել`մի քանի դիակ թողնելով

Թշնամին մի քանի անգամ փորձել է առաջ գալ Բերձորի ուղղությամբ, սակայն չի կարողացել։ Մեր ստորաբաժանումներին հաջողվել է նույնիսկ որոշակի բարելավում իրականացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Մարտունու ուղղությամբ թշնամին փորձել է զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակում իրականացնել։ Կորցնելով մեկ-երկու միավոր զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել, թողնելով ելման բնագծերում մի քանի դիակներ։

Լուսադեմին թշնամին ծանր հրետանի է կիրառել Մարտունիում և հրետակոծել է Շուշին

Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Բերձորից հարավ մարտեր են ընթացել։ Թշնամին մի քանի անգամ փորձել է առաջ գալ՝ չի կարողացել, կորուստներ է կրել, մեր ստորաբաժանումներին հաջողվել է նույնիսկ որոշակի բարելավում իրականացնել այդ ուղղությամբ։

Այլ ուղղություններում ակտիվ մարտական գործողություններ չեն եղել, բայց ողջ օրը թե դիրքերի ուղղությամբ, թե բնակավայրերի ուղղությամբ ընթացել են հրետանային միջոցների կիրառություն, հրետակոծություններ։

Ավելի վաղ Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հայտարարել էր, որ շրջանում իրավիճակը մնում է լարված․ ողջ գիշերվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը: 

Չնայած վտանգավոր իրավիճակին՝ պատկան մարմինները վերականգնողական աշխատանքներ են իրականացնում, բավականին մեծ ռիսկայնությամբ, շատ դեպքում հայտնվելով թշնամու թիրախում:

Ինչ տեսք ունի Մարտունին հրթիռակոծությունից հետո. նոր տեսանյութ

«Մարտունին իր բնակիչներով կանգուն է, պինդ է ու գնալու ենք մինչև վերջ, իսկ մեր վերջը հաղթանակն է լինելու»,-նշել էր քաղաքապետը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում