Հայրենիքի ազատության համար կռվելը պատիվ է․ Արամ Առաջին

Ավելի վաղ Արցախյան պատերազմին էր անդրադարձել Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսն իր ուղերձում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը վստահ է, որ յուրաքանչյուր հայ զինվոր է։

Հայրենիքի ազատության ու անկախության համար կռվելը սոսկ պարտավորություն չէ, այլ պատիվ ու հպարտություն է։ Ահա այս խոսքերով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը դիմել է հայությանը։

Լինենք միասնական և աննկուն. Ամենայն հայոց կաթողիկոսը կոչ է արել

«Յուրաքանչյուր հայ զինվոր է։ Փա՜ռք ու պատիվ հայոց քաջ բանակին»,-գրել է կաթողիկոսը Facebook-ի էջում։

Հավելենք, որ ավելի վաղ Արցախյան պատերազմին էր անդրադարձել Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Նա ուղերձ էր հղել  աշխարհասփյուռ հայությանը ու մասնավորապես նշել, որ պատերազմը մեզ պարտադրվեց, բայց այս կռվում հաղթանակն է երաշխիքն ու գրավականը Արցախի Հանրապետության անվտանգության և անսասանության։ Վեհափառն ընդգծել էր՝ վերջին տասնամյակների  պատմությունն ու Ադրբեջանի ներկա կեցվածքը ցույց են տալիս՝ Արցախը չի կարող որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Փաշինյանն ու Ամենայն հայոց կաթողիկոսը քննարկել են Արցախի իրավիճակը

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում