Ստեփանակերտում հրթիռակոծման հետևանքով զոհվածները տատ ու թոռներ են

Գիշերը հակառակորդը հրթիռակոծել էր Ստեփանակերտը, մեկ բնակելի տուն ամբողջությամբ ավերվել էր։ Երեք զոհերն էլ մեկ ընտանիքից են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայտնի է նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերվա ընթացքում Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով զոհված 3 խաղաղ բնակիչների ինքնությունը։

Մհեր Գրիգորյանը ԱՊՀ վարչապետներին տեղեկացրել է Բաքվի ռազմական հանցագործությունների մասին

Sputnik Արմենիային Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնեցին, որ զոհվել են Սվետլանա Մկրտչյանը, Էրիկ և Արկադյա Հախումյանները։

Զոհված տղաները Սվետլանա Մկրտչյանի թոռներն են։ Էրիկ և Արկադյա Հախումյանները չափահաս են։ Զոհերի տարիքն ու այլ մանրամասներ դեռ ճշտվում են։

Հիշեցնենք՝ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր, որ նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Ադրբեջանա-թուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։

Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով