Աննա Հակոբյանի հավաքագրած կանանց ջոկատը սպասում է մարտական առաջադրանքի. լուսանկարներ

Կանանց ջոկատն արդեն անուն էլ ունի։Նրանք պատրաստ են մարտական առաջադրանքներ կատարելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հավաքագրած կանանց ջոկատն արդեն պատրաստ է ռազմաճակատ մեկնելու։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Հակոբյանը։

Ողջ մնալու արվեստը. առաջնագծի համար պատրաստվող կանայք ու տղամարդիկ` լուսանկարներում

«Մեր ջոկատը տասնօրյա մարզումներից հետո պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման»,- գրել է նա։

Վարչապետի կինը նաև տեղեկացրել է, որ ջոկատն արդեն անուն ունի։

«Ջոկատը կոչել ենք Հայոց թագուհի Էրատոյի անունով»,- հավելել է նա։

Էրատոն Արտաշեսյան արքայատոհմի վերջին թագուհին է։

Գրառմանը կից Աննա Հակոբյանը նաև լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է զինպատրաստության ընթացքը։

Աննա Հակոբյանի հավաքագրած կանանց ջոկատը սպասում է մարտական առաջադրանքի. լուսանկարներ

Նշենք, որ օրեր առաջ նա տեղեկացրել էր, որ պատրաստվում է մի խումբ կանանց հետ ջոկատ կազմել և մեկնել հայրենիքը պաշտպանելու։

Աննա Հակոբյանի հավաքագրած կանանց ջոկատը սպասում է մարտական առաջադրանքի. լուսանկարներ

Վարչապետի տիկինը շեշտել էր, որ մենք ո՛չ հայրենիք, ո՛չ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու։

Կամավորականները խախտել են նախագահի հրամանն ու արժանացել նախագահի պարգևներին

Քննչական կոմիտեի նախագահը կամավորների հետ մեկնել է Արցախ