Թրամփը հաղթելու մեկ հնարավորություն ունի․ փորձագետը՝ բախումների ռիսկի մասին

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրափի շտաբը չի բացառում, որ ևս երկու նահանգներում քվեների հաշվարկի պատճառով հայցեր կներկայացնի դատարան։ Փորձագետն անդրադարձել է ամերիկյան ընտրություններին հաջորդած իրադրությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Նախագահական ընտրությունների ֆոնին ամերիկյան հասարակությունը հայտնվել է ծայրահեղականացման լուրջ վտանգի առաջ։ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր հաղթանակը պաշտպանելու մեկ օրինական հնարավորություն ունի՝ դատարաններում պայքարելը։ Sputnik ռադիոկայանի եթերում նման կարծիք է հայտնել Մոսկվայի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության ու համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դեկանի տեղակալ Իգոր Կովալյովը։

Թրամփը հաղթելու մեկ հնարավորություն ունի․ փորձագետը՝ բախումների ռիսկի մասին

Փորձագետը կարծում է, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները լրահոսի գլխավոր թեման են լինելու ոչ թե մեկ-երկու օր, ինչպես սովորաբար է լինում, այլ ավելի տևական ժամանակ։

«Նախ այն պատճառով, որ փոստով տված քվեների հաշվարկի գործընթացը կձգձգվի։ Հետո էլ մրցակիցներից ոչ մեկը չի ընդունում ի պարտությունը։ Համապատասխանաբար, տարատեսակ վեճեր են լինելու և՛ դատական մարմիններում, և՛ փողոցներում, ինչն ամենասարսափելին է», - ասել է Կովալյովը։

Ըստ փորձագետի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենի կողմնակիցներն արդեն իսկ փողոցներում են, գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներն էլ երկար չեն սպասեցնի։

Ամերիկյան առաջատար հեռուստաընկերություններն էլ իրենց հաշվարկներն են անում, ինչը հավելյալ լարվածություն է առաջացնում։

Կեղծվո՞ւմ են ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ում, կամ քվեարկությունը կայացավ, հաղթող չկա

«Թվերն, անկասկած, ազդում են մարդկանց վրա, այն մարդկանց, որոնք հետևում են այդ լրատվական ալիքներին․ նրանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ իրենց խաբել են։ Նրանք այդ թվերը որպես ընտրությունների իրական արդյունք են ընկալում, բայց դա ոչ միշտ է այդպես», - նշել է Կովալյովը։

Փորձագետի խոսքով՝ բազում օրինակներ կան, թե ինչպես են ընտրության արդյունքի մասին կանխատեսումներ անող գործակալությունները սխալվել։

«Պետք է սպասել պաշտոնական արդյունքներին։ Թեև մենք գիտենք, որ նույնիսկ դրանք ոչ միշտ են համապատասխանում իրականությանը․ տարատեսակ քաղաքական գործարքներ են լինում։ Բայց ամեն դեպքում պաշտոնական արդյունքներ են, ոչ թե այն, ինչը ներկայացնում են թերթերը կամ հեռուստաընկերությունները», - ասել է Կովալյովը։

Նա կարծում է, որ ընտրությունների արդյունքը որոշելու հարցում հերթական անգամ առանցքային դերակատարություն կարող է ունենալ ԱՄՆ դատական իշխանությունը։

«Մենք պատրաստվում էինք հաղթելու, և, անկեղծ ասած, մենք հաղթել ենք»․ Դոնալդ Թրամփ

«Իհարկե Թրամփի գլխավոր խնդիրը (և իր հաղթանակը պաշտպանելու միակ հնարավորությունը՝ առանց բռնության ու զենքի դիմելու) դատարաններում պայքարելն է։ Դրա համար էլ նա այդքան շտապում էր իր ներկայացուցիչներին նշանակել ԱՄՆ Գերագույն դատարանի թափուր տեղերում։ Այդ դատարանը կարող է առանցքային դերակատարություն ունենալ այս դատավարություններում։ Քանի որ նման հայցերն ամենայն հավանականությամբ կհասնեն Գերագույն դատարան ու հերթական անգամ Միացյալ Նահանգների ճակատագիրը կախված կլինի դատավորների կարծիքից», - նշել է փորձագետը։

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ–ում կայացան նախագահի և փոխնախագահի, ներկայացուցիչների պալաստի բոլոր 435 անդամների, սենատի շուրջ 1/3-ի (35 սենատորներ), 11 նահանգների և 2 տարածքների նահանգապետների, ինչպես նաև որոշ նահանգների օրենսդրական ժողովների ընտրությունները։

Թրամփի շտաբը հայց է ներկայացրել Ջորջիա նահանգի դատարան՝ պահանջելով դադարեցնել հաշվարկը

Նշենք, որ Նյու Յորքում ամերիկացիները զանգվածաբար փողոց են դուրս եկել և պահանջում են ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններից հետո «հաշվել յուրաքանչյուր քվեն»։ Բացի այդ, գործող նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդները սկսել են հավաքվել Սպիտակ տան մոտ։

ԱՄՆ-ում շարունակվում է երկրի նախագահի աթոռի համար պայքարող երկու թեկնածուների ձայների հաշվարկը։

Պայքարը շատ թեժ է․գործող նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփն ու նրա մրցակիցը՝ դեմոկրատ, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, այս պահի դրությամբ գրեթե հավասար ձայներ ունեն և պարբերաբար միմյանցից առաջ են անցնում շատ չնչին, ընդամենը մի քանի ընտրիչների տարբերությամբ։

Չնայած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չկան, Թրամփն արդեն շնորհավորել է իր ընտրողներին հաղթանակի կապակցությամբ: Բայդենի շտաբում ևս վստահ են, որ իրենք են հաղթել։

«Ես սիրում եմ վարչապետ Մակրոնին». Թրամփը շփոթել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը