Թրամփի շտաբը հայց է ներկայացրել Ջորջիա նահանգի դատարան՝ պահանջելով դադարեցնել հաշվարկը

Գործող նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփն ու նրա մրցակից՝ դեմոկրատ, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը այս պահի դրությամբ գրեթե հավասար ձայներ ունեն և պարբերաբար միմյանցից առաջ են անցնում շատ չնչին՝ ընդամենը մի քանի ընտրիչների տարբերությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի- Sputnik. ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը դատական հայց է ներկայացրել Ջորջիա նահանգի դատարան՝ պահանջելով դադարեցնել ձայների հաշվարկը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Assosiated Press-ին:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփի շտաբը հայց էր ներկայացրել Միչիգանում և Փենսիլվանիայում ձայների հաշվարկը դադարեցնելու համար` պատճառաբանելով, որ ձայների հաշվմանը հետևելու հնարավորություն չկա։

Կեղծվո՞ւմ են ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ում, կամ քվեարկությունը կայացավ, հաղթող չկա

Նախագահի շտաբը նաև պահանջում է ձայների վերահաշվարկ իրականացնել Վիսկոնսին նահանգում:

Նշենք, որ Նյու Յորքում ամերիկացիները զանգվածաբար փողոց են դուրս եկել և պահանջում են ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններից հետո «հաշվել յուրաքանչյուր ձայնը»։ Բացի այդ, գործող նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդները սկսել են հավաքվել Սպիտակ տան մոտ։

ԱՄՆ-ում շարունակվում է երկրի նախագահի աթոռի համար պայքարող երկու թեկնածուների ձայների հաշվարկը։

Պայքարը շատ թեժ է․գործող նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփն ու նրա մրցակից՝ դեմոկրատ, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը այս պահի դրությամբ գրեթե հավասար ձայներ ունեն և պարբերաբար միմյանցից առաջ են անցնում շատ չնչին՝ ընդամենը մի քանի ընտրիչների տարբերությամբ։

Ընտրական նոյեմբեր ԱՄՆ-ի, Մոլդովայի, մի քիչ էլ՝ Վրաստանի համար

Չնայած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չկան, Թրամփն արդեն շնորհավորել է իր ընտրողներին հաղթանակի կապակցությամբ: Բայդենի շտաբում  ևս վստահ են իրենց հաղթանակի վրա։