Ռուսաստանից Հայաստան ևս 50 տոննա հումանիտար օգնություն է եկել

Արցախի բնակչության համար հումանիտար օգնության ուղարկման գործընթացը տարբեր երկրներից շարունակվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Մոսկվայից Արցախի համար  մարդասիրական բեռի նոր խմբաքանակ է հասել Երևան։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը։

«50 տոննա քաշով մարդասիրական բեռը Երևան է հասել երեկ երեկոյան։ Դրա մեջ առկա են դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, մանկական հագուստ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ»,-նշված է հայտարարության մեջ:

Ֆրանսիայից 3 ինքնաթիռ և 3 բեռնատար հումանիտար օգնություն է եկել Երևան

Հումանիտար օգնությունը հավաքվել է Ռուսաստանում բնակվող  հայերի ջանքերով։

Նշենք, որ վերջին հինգ շաբաթների ընթացքում Ռուսաստանից Հայաստան հարյուրավոր տոննա մարդասիրական օգնություն է հասցվել։