Մակրոնը հանդես է գալիս Շենգենյան գոտու կանոնների վերանայման օգտին

Ֆրանսիայի առաջնորդը գտնում է, որ պետք է ստեղծվի ընդհանուր սահմանապահ ոստիկանություն և ապաստան տրամադրելու համաեվրոպական գրասենյակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի -Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հանդես է գալիս Շենգենյան գոտու կանոնների խորքային վերանայման օգտին, որպեսզի աճող ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարելու համար ուժեղացնի արտաքին սահմանների համատեղ պաշտպանությունը:

«Մենք պետք է վերանայենք Շենգենյան գոտի մտնելու կանոնները, որպեսզի ուժեղացնենք մեր սահմանների համատեղ պաշտպանությունը», - ասել է Ֆրանսիայի առաջնորդը, որը նոյեմբերի 4–ին ժամանել է Իսպանիայի հետ սահման:

Ֆրանսիան Թուրքիային ճնշելու լծակներ ունի

Նա նշել է, որ այդ կապակցությամբ իր առաջարկները կներկայացնի դեկտեմբերին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում:

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան Շենգենյան գոտու շրջանակներում երկու անգամ կավելացնի անվտանգության ուժերը:

Հոկտեմբերի 29-ին դանակով զինված տղամարդը հարձակվել է Ֆրանսիայի Նիցցա քաղաքի Աստվածամոր տաճարում հավաքված մարդկանց վրա։ Ձերբակալության ընթացքում նա լրջորեն վիրավորվել է։ Դատախազությունը հետաքննություն է սկսել։ Գերատեսչության ղեկավարը հաստատել է, որ հարձակումը կատարողի մոտ հայտնաբերվել են փաստաթղթեր ՝ 1999թ.ծնված Թունիսի քաղաքացու անունով։ Նա Ֆրանսիա է ժամանել հոկտեմբերի սկզբին իտալական Լամպեդուզու կղզուց։

Երկու շաբաթ առաջ ՝ հոկտեմբերի 16 - ին, Փարիզի մերձակայքում գլխատվել է պատմության ուսուցիչ Սամուել Փաթին, որը խոսքի ազատությանը նվիրված դասերին որպես օրինակ ցուցադրել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը: Դատախազության տվյալներով՝ ուսուցչին սպանողը ծնվել է Մոսկվայում 2002 թվականին, չեչենական ծագում է ունեցել և Ֆրանսիայում փախստականի կարգավիճակ ստացել:

«Հիմա էլ` Վիեննայում». Մնացականյանն անդրադարձել է Ավստրիայի ահաբեկչությանը

Իսկ նոյեմբերի 2-ին Վիեննայի կենտրոնում զինված հարձակումներ են իրականացվել: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ կատարվածը ահաբեկչություն է։ ԶԼՄ-ների վերջին տվյալներով ՝ զոհվել է 5 մարդ։ Հարձակվողներից մեկը սպանվել է, մյուսին փնտրում են։ Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ հարձակվողը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակից է եղել: