Ճշմարտությունից չեն փախչի. համաշխարհային թվիթ-արշավ է մեկնարկել

Թվիթ–արշավին միանալու համար պետք է կատարել կարճ գրառում ու պարտադիր օգտագործել #StopErdogan և #SanctionTurkey հեշթեգերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ համաշխարհային թվիթ-արշավ է սկսվել։

«Միացիր թվիթ-արշավին և օգտագործիր #StopErdogan #SanctionTurkey հեշթեգերը` ևս մեկ անգամ ցույց տալու համար Թուրքիայի կապը ահաբեկչական խմբավորումների հետ և Էրդողանի պանթուրքական հավակնությունները»,–նշված է հանձնակատարի ֆեյսբուքյան էջում։

Թվիթ–արշավին միանալու համար պետք է կատարել կարճ գրառում ու պարտադիր օգտագործել #StopErdogan և #SanctionTurkey հաշթեգները:

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

Ֆրանսիան Թուրքիային ճնշելու լծակներ ունի

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Նշենք, որ հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել 2 սիրիացի վարձկան–ահաբեկչի։ Նրանցից առաջինին` Մեհրեդ Մուհամմադ Ալշխերին, բռնել են հոկտեմբերի 30–ին, իսկ երկրորդին` Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիին, հայ զինծառայողները գերեվարել են նոյեմբերի 1–ին։ Նրանք արդեն ցուցմունք են տվել և պատմել իրենց հավաքագրելու պայմանների մասին։