Դիլիջանի թունելը կիսով չափ կհոսանքազրկվի․ ՏԿԵՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից վարորդներին հորդորում են Դիլիջանի թունելում պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Դիլիջանի կողմից էլեկտրական մալուխների վերականգնման աշխատանքների պատճառով նոյեմբերի 5-ին՝ ժամը 10։00-ից մինչև 13։00-ն‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն մամուլի ծառայությունը։

Նախարարությունից վարորդներին հորդորում են Դիլիջանի թունելում լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։