Հայկական կողմը ոչնչացրել է Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող թշնամու ստորաբաժանումը

Կադրերից մեկում մինչև հայկական հրետանու հարվածները երևում է, թե ինչպես է խմբավորման զինյալների մեծ մասը նամազ անում։
Sputnik

ԱՀ պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է, թե ինչպես է հայկական զինուժը հայտնաբերել, հետևել ու ոչնչացրել Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող թշնամու ստորաբաժանումը: Ընդ որում, այդ ամենն արվել է հայկական կողմի անօդաչու թռչող սարքերով:

Թշնամու ոչնչացված ԱԹՍ-ները․ ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել

Դրանցով հայկական կողմը նախ հետևել է թշնամական ուժերի շարժին, ապա կուտակման վայրում հրետանային դիպուկ հարվածներով ոչնչացրել դրանց:

ՊԲ-ն նաև հայտնում է, որ վնասազերծված ստորաբաժանման կազմի հիմնական մասն, ամենայն հավանականությամբ, սիրիացի վարձկաններ են եղել։

Բանն այն է, որ կադրերից մեկում, մինչև հայկական հրետանու հարվածները, երևում է, թե ինչպես է խմբավորման զինյալների մեծ մասն, ըստ ամենայնի՝ մահմեդական աղոթք (նամազ) անում։

Արցախի ՊԲ-ն այսօր հայտնել էր, որ թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ, ինչով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ, սակայն հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել։

Թշնամու գրոհող 3 տանկ է խոցվել. Շուշան Ստեփանյան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 4-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7155 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 252 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 697 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը