Սահմանադրական դատարանը կրճատում է իր տարեկան ծախսերը

Սահմանադրական դատարանի գործունեությունն ապահովելու համար 2021 թվականին ՀՀ պետական բյուջեից տրամադրվելիք գումարը 23 մլն դրամով ավելի պակաս է, քան 2020 թվականին էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Սահմանադրական դատարանը կրճատում է իր տարեկան ծախսերը։ Տեղեկությունը հայտնել է ՍԴ աշխատակազմի ղեկավարը։

Քիչ պարգևատրումներ և գործուղումներ. ՀՀ ԱԺ-ն 252 մլն դրամ է տնտեսել

Տեղեկացվում է, որ Սահմանադրական դատարանի գործունեությունն ապահովելու համար 2021 թվականին ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 683 մլն 877 հազար դրամ, որը շուրջ 23 մլն դրամով ավելի պակաս է քան 2020 թվականի համար հաստատված բյուջեն։

«ՍԴ 2021-ի բյուջեի հայտը բաղկացած է երկու միջոցառումներից, որոնցից մեկը վերաբերվում է Սահմանադրական դատարանի գործունեությանը, սահմանադրական արդարադատություն իրականացնելուն։ Երկրորդը ՍԴ-ի պահուստային ֆոնդն է: ՍԴ-ի գործունեության հատվածով բյուջեն կազմում է 683 մլն 877 հազար դրամ»,- ԱԺ Պետական-իրավական հարցերի և Ֆինանսավարկային - բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է ՍԴ նորանշանակ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը։

Դատավորները պարգևավճար չեն ստանում, բայց 24 մլն դրամ են հավաքել բանակի համար

Հաստատված բյուջեի 89.3 %-ն ուղղվելու է աշխատավարձների տրամադրմանը։