Պրահայի հայ վարսահարդարները 20 000 եվրոյից ավել գումար են հավաքել` ի աջակցություն Արցախի

Չորս հայ վարսահարդար 8 օր աշխատել ու այդ գումարը փոխանցել են հայաստանյան հիմնադրամներին։
Sputnik

Պրահայի հայ վարսահարդարները 8 օրում հավաքել են 620 000 կրոն` ի աջակցութուն Արցախի։ «Հայերն այսօր» էջում հրապարակված տեսանյութում դրամահավաքի կազմակերպիչներից Սոնա Վարդանյանը պատմում է, որ իրենց այցելուների 70 տոկոսը չեխեր, ռուսներ և օտարերկացիներ են։ Ողջ գումարը հավաքել են 4 հայ վարսավիրներով։

Ֆրանսիայից 3 ինքնաթիռ և 3 բեռնատար հումանիտար օգնություն է եկել Երևան

«Մենք 4 անգամ ենք ակցիա արել և յուրաքանչյուր անգամ 5000 եվրոյից ավելի գումար է հավաքվել։ 4500 եվրո ուղարկել ենք «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին», իսկ 6500 եվրո՝ «Հայ մայրեր» հիմնադրամին, որը զբաղվում է փախստական երեխաներով, 7000 եվրո ուղարկվել է ընդհանուր հումանիտար օգնության»,–պատմում է Վարդանյանը։

Բացի այդ, հասցեագրված ընտանիքների են օգնել, ինչպես նաև 1500 եվրո փոխանցել Գորիսի հոսպիտալին։ Վարդանյանի խոսքով` սփյուռքի առաջին խնդիրը գումարով հայրենիքին օգնելն է, երկրորդը` բարձրաձայնել Արցախում ընթացող մարտական գործողությունների մասին, որի հանդեպ Եվրոպան ինչպես միշտ լուռ է:

Նշենք, որ աշխարհի տարբե երկրնեում ապրող հայերն այս օրերին դրամահավաք են կազմակերպում ու փոխանցում կատարում ինչպես հիմնադրամներին, այնպես էլ մարդասիրակա օգնություն ուղարկում Հայաստան։