Դանակահարություն Սպիտակ տան մոտ. հնարավոր է` հանցագործները Թրամփի կողմնակիցներից են

Երեք տղամարդ և մեկ կին հիվանդանոց են տեղափոխվել։ Իրավապահները փնտրում են հարձակման մեջ կասկածվող երեք անձի։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Սպիտակ տան մոտ տեղի ունեցած հարձակման ժամանակ 4 մարդ է դանակով վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է NBC հեռուստաալիքը` հղում անելով ոստիկանությանը։

Բայդենի շտաբը վստահ է, որ հաշվարկի ավարտից հետո իրենց թեկնածուն նախագահ կդառնա

Երեք տղամարդ և մեկ կին հիվանդանոց են տեղափոխվել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ծակած–կտրած վնասվածքներ են ստացել։

Իրավապահները փնտրում են հարձակման երեք կասկայծալի։ Հնարավոր է` նրանք Դոնալդ Թրամփին սատարող աջ խմբավորման անդամներ են։

Դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք հարձակումը կապված է անցած ընտրությունների հետ։

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ–ում կայացան նախագահի և փոխնախագահի, ներկայացուցիչների պալաստի բոլոր 435 անդամների, սենատի շուրջ 1/3-ի (35 սենատորներ), 11 նահանգների և 2 տարածքների նահանգապետների, ինչպես նաև որոշ նահանգների օրենսդրական ժողովների ընտրությունները։

«Մենք պատրաստվում էինք հաղթելու, և, անկեղծ ասած, մենք հաղթել ենք»․ Դոնալդ Թրամփ

Fox News հեռուստաալիքի տեղեկություններով` նախնական Ժողովրդավարական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը ստացել է ընտրիչների 238 ձայները, Թրամփը` 213։ Սակայն ձայները դեռ բոլոր նահանգներում չէ, որ հաշվարկվել են։

Դոնալդ Թրամփը դեմոկրատներին մեղադրել է հաղթանակը գողանալու փորձի համար