Վաղաժամ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման մասին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն լրագրողներին ասել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ շփումները փորձագիտական մակարդակով են ընթանում, վաղաժամ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման կազմակերպման մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այժմ մենք բանակցում ենք փորձագիտական մակարդակով, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Այլ բանի մասին խոսելը երևի վաղաժամ է», - ասել է Ռուդենկոն։

Փոխնախարարի խոսքով՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։

«Որոշումը պետք է լինի համապարփակ, քաղաքական՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը», - կարծում է Ռուդենկոն:

Ղարաբաղում շարունակվող գնդակոծությունները կարող են ռազմական հանցագործություն գնահատվել

Նա նաև հայտնել է, որ դեռևս վաղաժամ է խոսել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպման մասին:
Ռուդենկոյի խոսքով՝ Մոսկվան ընդհանուր առմամբ կնախընտրեր չշահարկել Ղարաբաղի կարգավորման հարցը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էին, որ պատրաստ են Մոսկվա գնալ ու քննարկել հակամարտության թեման։ Ալիևի խոսքով՝ ինքը նման հրավեր դեռ չի ստացել Պուտինից։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էին, որ պատրաստ են Մոսկվա գնալ ու քննարկել հակամարտության թեման։ Ալիևի խոսքով՝ ինքը նման հրավեր դեռ չի ստացել Պուտինից։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Չի կարելի մոռանալ հայ ժողովրդի ապրած ողբերգությունը. Պուտինը խոսել է Ղարաբաղի մասին

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։