ՌԴ իշխանությունները կանխել են հայերի և ադրբեջանցիների բախումները Ռուսաստանում. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարարն անդրադարձել է հայ և ադրբեջանցի համայնքների միջև բախումներին, որոնք հաջորդել էին հուլիսյան մարտական գործողություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտ» պարբերականին տված գրավոր հարցազրույցում ասել է, որ ՌԴ իշխանությունները կանխել են հայերի և ադրբեջանցիների բախումները ՌԴ-ում։

«Իհարկե, Ռուսաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկել կանխելու համար ադրբեջանցի և հայ մեր քաղաքացիների միջև բախումները Ռուսաստանի տարածքում», – ասել է նա։

Տավուշում հուլիսյան մարտական գործողություններին զուգահեռ աշխարհի տարբեր երկրներում` այդ թվում նաև Ռուսաստանում, հայ և ադրբեջանցի համայնքների միջև բախումներ են եղել։ Հուլիսի 24-ին Մոսկվայում ավելի քան 50 ադրբեջանցի էր բերման ենթարկվել հայերի վրա հարձակվելու համար։

ԼՂ հակամարտության գոտում շուրջ 2000 վարձկան է ներգրավված. Սերգեյ Լավրով