Արցախի խաղաղ բնակավայրերում իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է

Իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է, հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրատենու միջոցով խոցվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Արցախի խաղաղ բնակավայրերում իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշենք, որ այսօր ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիս ընթացքում ասաց, որ անցնող գիշեր Արցախի հյուսիսարևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը մի քանի հարձակման փորձեր են ձեռնարկել, որոնք ամբողջությամբ տապալվել են։

Սփյուռքի «գրոհայինները». ֆրանսահայ Քերողլյանները գիտեն` ինչպես աշխարհին ստիպել հարգել մեզ

Սակայն Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել 1-2 դիրք: Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է, հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրատենու միջոցով խոցվում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7050 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 249 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը