ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 3-ին առանձին շրջաններում, 5-6-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Անունս Արցախ է». Երևանում կայացած համերգների ընթացքում 30 մլն դրամ է հավաքվել. տեսանյութ
Տեղեկությունը հայտնում է Հհ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավարևմտյան է՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 3-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև։ Նոյեմբերի 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 4-ին և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 3–ի գիշերային ժամերին մայրքաղաքում կգրանցվի 10-12 աստիճան տաքություն, իսկ ցերեկը կլինի +18...+20 աստիճան։
Գերիներին չխոշտանգել, դիերը չխեղել. կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել նոր ապացույցներ