Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Վարդենիսի բաժնի ծառայողները, նոյեմբերի 1-ին իրացնելով օպերատիվ տվյալները, Սոթք գյուղում կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի մի ավտոմեքենա։
Բեռնախցիկում հայտնաբերվել է Արցախից Հայաստան բերված գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու չորս պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի՝ ընդհանուր 120 փամփուշտով։ Զենք-զինամթերքը վերցվել է։
Սիսիանի ռազմական ոստիկանները զորամասերից մեկի վարորդի բեռնախցիկում հրացան են հայտնաբերել
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ այս դժվարին օրերին զենք-զինամթերքն անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։
Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքերը բացառելու ուղղությամբ ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները։
Պատերազմի հետևանքով ոստիկանության բարեփոխումները կարող են հետաձգվել