Ռուսաստանն ամբողջությամբ էլեկտրոնային տեխանձնագրերի է անցել

Էլեկտրոնային տեխանձնագրերին անցնելը կթեթևացնի ԵԱՏՄ երկրներում մեքենաների տեղաշարժը, գրանցումն ու կբացառի անօրինական գործարքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik.  2020 թվականի նոյեմբերի 1-ից Ռուսաստանն ամբողջությամբ անցել է տեխնիկական միջոցների բացառապես էլեկտրոնային անձնագրերի ձևակերպմանը։

Ներկրողները հայտնվել են կոտրած տաշտակի առաջ. մեքենաների շուկայում լճացում է

Autonews–ի տվյալներով` միևնույն ժամանակ թղթային տարբերակը կշարունակի գոյություն ունենալ`  վարորդներն իրենք կորոշեն փոխել փաստաթուղթը էլեկտրոնայինի, թե ոչ։

Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային տեխանձնագրերի գործարկման մասին որոշումն ընդունել էր ԵԱՏՄ-ն  մի քանի տարի առաջ, իսկ Ռուսաստանում գաղափարը կյանքի կոչելու նախաձեռնողը Արդյունաբերության և առևտրի նախարարությունն էր։ Տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագիր ստանալու գործընթացին մասնակցում են Մաքսային միության երկրները` Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Հայաստանը։

Ինչպես նշեցինք, թղթային տեխանձնագրերի շրջանառությունը չի սահմանափակվի, սակայն Ռուսաստանում արտադրվող նոր մեքենաների, ինչպես նաև ներկրվողների համար պարտադիր կարգով միայն էլեկտրոնային տեխանձնագրեր են ձևակերպելու։

Մաքսային սահմանը պետք է գտնվի մինչև այդ տարածք մտնելը. փոխվարչապետը` «Մեղրի» ԱԱԳ–ի մասին

Էլեկտրոնային կրիչներին անցում կատարելու գործընթացը ԵԱՏՄ երկրներում պետք է դյուրացնի ավտոմեքենաների համատեղ տեղաշարժը, գրանցման ընթացակարգն ու բացառի տրանսպորտային միջոցների ապօրինի առուվաճառքի հնարավորությունը։