Հայաստանում մեկնարկել է ռուսական բուհերում սովորելու համար թեկնածուների նախնական գրանցումը

Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը մրցութային կարգով ընտրություն է անցկացնում ՀՀ քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և հանրապետության տարածքում մշտապես բնակվող ռուս հայրենակիցների շրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik.  2021-2022 ուսումնական տարվա համար Հայաստանում մեկնարկել է ռուսական բուհերում սովորել ցանկացողների նախնական գրանցումը, այս մասին այսօր հայտնել է Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը։

Նոր առցանց ծառայությունը Հայաստանի դիմորդներին կօգնի ընդունվել ռուսական բուհեր

 «2021-2022 ուս. տարվա ընտրական փուլին մասնակցելու և կրթական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության ծանուցումներ ստանալու համար ձեր անունը ներառելու նպատակով նախնական գրանցում է բացվել։ Ձեզ անհրաժեշտ է լրացնել գրանցման թերթիկը»,–գրված է ԳՄՌԿ–ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԳՄՌԿ–ն ամեն տարի մրցույթ է անցկացնում ՀՀ քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և հանրապետության տարածքում մշտապես բնակվող ռուս հայրենակիցների շրջանում ՌԴ դաշնային բյուջեի հաշվին ռուսական բուհեր ընդունվելու համար։ Մրցույթն անցկացվում է կրթական բոլոր մակարդակների համար` բակալավր, 5-ամյա կրթություն, մագիստրատուրա, օրդինատուրա, ասպիրանտուրա, ստաժավորում արվեստի և մշակույթի ոլորտում, լրացուցիչ մասնագիտական կրթություն։

«Ռուսաստանի բուհերում սովորելու համար թեկնածուների ընդունելության պայմանների, մասնագիտությունների (կոդերով), բուհերի ցանկի և անհրաժեշտ խորհուրդների հետ կարելի է ծանոթանալ  ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության կայքում», – ասվում է հաղորդագրության մեջ։

ԳՄՌԿ–ում տեղեկացրել են նաև, որ ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար կենտրոնը «Դիմորդ» ծրագրով ռուսաց լեզվի դասընթացներ է կազմակերպում և անցկացնում։

Քվոտաների հատկացում` ՌԴ–ում սովորելու համար. տեղերն ավելի շատ կլինեն, համակարգը կբարեփոխվի