Լիոնում թուրքերը պղծել են ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը

Հակահայկական գրառման մեջ թուրքական ծայրահեղական-ահաբեկչական կազմակերպությունը հիշեցնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և իր հավատարմությունը հայտնում Էրդողանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik․ Ֆրանսիայի Լիոն քաղաքում թուրքերը պղծել են Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության շենքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «France 24»-ի լրագրող Աչրեն Վերդիանը՝ հրապարակելով լուսանկար:

«Գորշ գայլեր» խմբավորման 4 անդամները ձերբակալված են. մանրամասներ Դեսինի անկարգություններից

«Լիոնի ՀՀ գլխավոր հյուպատոսության պատին նոր հակահայկական գրառում է հայտնվել, որում հիշեցնում են Հայոց ցեղասպանությունը և «Գորշ գայլեր» կազմակերպության հավատարմությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»,- գրել է Վերդիանը:

Ի դեպ, Ֆրանսիայի կառավարության նոյեմբերի 4-ի օրակարգում ընդգրկված է «Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու հարցը։

Ավելի վաղ թուրք ծայրահեղականները Լիոն քաղաքում պղծել էին Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը:

Հրապարակված լուսանկարներում հստակ երևում է հուշարձանի վրա գրված «loup gris» գրությունը, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «գորշ գայլեր»:

«Գորշ գայլերը» թուրքական ծայրահեղական, ահաբեկչական կազմակերպություն է, որն իբրև այդպիսին է ճանաչված նաև բազմաթիվ պետությունների կողմից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31–ին էլ Փարիզում պղծել են հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանը։

ԱՄՆ-ում պղծել են հայկական խաչքարը. հայ համայնքը դժգոհություն է հայտնում