Թուրքը նահանջում է, երբ տեսնում է կռվող հայի. Սասունում ապրող հայի պատգամը

Արևմտյան Հայաստանը Մեծ եղեռնից ավելի քան 100 տարի անց պահպանում է հայկական ինքնությունը մեր պատմական բոլոր տարածքներում։ Սասունն այդ առումով ամենավառ արտահայտված բնակավայրերից մեկն է։ Սասունում անհրաժեշտություն էլ չկա հայերի փնտրելու։ Մեծամասնությունն այնտեղ նրանք են։
Sputnik

Արևմտյան Հայաստանի Սասունի Խուլփի գավառակում է պատմական Բերմ գյուղը։ Գյուղը Սասունի արևելյան կողմում է՝ Քուռկունք ապառաժոտ լեռան լանջին, շրջապատված է արտերով և այգիներով։ 1890-ական թվականներին Բերմում եղել է 200 հայ ընտանիք, ցեղասպանությունից առաջ թուրքական իշխանության բռնաճնշումների պատճառով հասել էր 96-ի։ 

Մի բան է, երբ լսում ես պատերազմի մասին, և բոլորովին այլ բան, երբ մեկնում ես սահման

Կոտորածի տարիներին Բերմի հայերը ևս ենթարկվեցին հալածանքների, շատերը սպանվեցին, բայց կարողացան իրենց մեջ ուժ գտնել ու կռվել թուրքի դեմ։ Թուրքը նահանջում է, երբ տեսնում է կռվող հայի։ Այդպես եղավ նաև Բերմի դեպքում։ Սասունցի ֆիդայիները ստիպեցին թուրքական զորքին հետ քաշվել ու բանակցություն վարել։ Արդյունքում այստեղ ևս հայերը կարողացան որոշ չափով պահպանել իրենց ֆիզիկական գոյությունը՝ հիմնականում պահելով նաև հոգևոր արժեքները։

Բերմի մասին գրառումներ կան 1895-ի Սասունի ինքնապաշտպանական կռիվների համատեքստում՝ նշելով, որ գյուղն աչքի է ընկել մարտունակությամբ։ Այսօր Բերմեցի հայերը պակաս մարտունակ չեն։ Բերմ կատարած այցի ժամանակ հանդիպեցի տեղի ակտիվ հայերից մեկին՝ Հակոբին։ Ասում է՝ արմատից կտրվող մարդը մարդ կոչվելու իրավունք չունի։

«Պապիս կնոջը թուրքը խլել է ու իր հարճը սարքել». ֆիդայի Սարգսի թոռը փնտրում է ազգականներին

Թուրքը նահանջում է, երբ տեսնում է կռվող հայի. Սասունում ապրող հայի պատգամը

Հակոբին ծնողները պատմել են ոչ միայն հայկական արմատների, այլև պատմության, Հայոց ցեղասպանության, մինչև ցեղասպանությունը եղած իրականության մասին։ Միասին գնում ենք Բերմի հայտնի աղբյուրի մոտ, որտեղից հոսող ջուրը կյանք է տվել Բերմի մեկ այլ հայի՝ Տանոյի ջրաղացին։

Թուրքը նահանջում է, երբ տեսնում է կռվող հայի. Սասունում ապրող հայի պատգամը

Բերմ գյուղում ամենուր աճում են անմոռուկ ծաղիկները։ Հակոբի հետ խոսում ենք Ցեղասպանության ու դրա հիշատակի խորհրդանիշ դարձած  անմոռուկի մասին։

«Քիչ մե գիդինք հայերեն»․ ժամանակակից Թուրքիայի կենտրոնում թաքնված հայերի ուրույն աշխարհը

Ասում է՝ իր նախնիներն էլ են ցեղասպանության զոհ։ Կարևոր չէ, որ նրանց մի մասը սպանվել է, մի մասն էլ ստիպված թաքցրել է ազգային ինքնությունը։ Դա էլ է ցեղասպանություն, երբ քեզ փորձում են ֆիզիկապես և հոգեպես ոչնչացնել քո հայրենիքում։

Թուրքի դեմ պայքարելու միակ տարբերակը համառությունն է։ Սասունցի Հակոբի պատգամն է. կռվում ես թուրքի դեմ, սկսում է նահանջել։ Պետք է կռվել ինչպես կարող ես, բայց կռվել։

Թուրքը նահանջում է, երբ տեսնում է կռվող հայի. Սասունում ապրող հայի պատգամը