Կանադայում գիշերը երկու եկեղեցի է այրվել

Ոստիկանությունը չի բացառում եկեղեցիների միտումնավոր հրկիզումը, քանի որ շատ կասկածելի է թվում միմյանցից 7 կմ հեռավորությա վրա գտնվող կառույցների միաժամանակ հրդեհվելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Կանադայի Օնտարիո նահանգում նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերվա ընթացքում երկու եկեղեցի է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով կանադական CBC հեռուստաալիքին:

Կանադացի սենատորը կոչ է արել կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը

Տեղի իշխանությունները հայտարարել են, որ անսպասելի հրդեհները կասկածներ են առաջացնում։

Հրդեհները տեղի են ունեցել Օնտարիոյի հարավ-արևմուտքում։ Կրակը բռնկվել է իրար մոտ գտնվող երկու եկեղեցիներում։

Հրշեջները դեպքի վայր ժամանելուն պես հայտնաբերել են, որ եկեղեցիների շենքերն ամբողջությամբ այրվել են։

«Դեռևս հետաքննում ենք` դիտարկելով հրդեհի առաջացման բոլոր հնարավոր վարկածները, բայց շատ կասկածելի է մոտավորապես միևնույն ժամանակ երկու եկեղեցիների հրդեհվելը»,–ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Քևին Հոուն:

Ոստիկանությունը չի բացառում եկեղեցիների միտումնավոր հրկիզումը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ի դեպ, եկեղեցիներն իրարից 7 կմ հեռավորությամբ են գտնվում։

Կանադական ընկերությունը դադարեցնում է ԱԹՍ–ների շարժիչների մատակարարումը Թուրքիա