Ինչպես են հայ կամավորները շփվում գերեվարված սիրիացի վարձկան ահաբեկչի հետ. տեսանյութ

Հայ կամավորականները փորձում են խոսել ռազմագերու հետ, բայց վարձկանը ոչ մի լեզու չի հասկանում։
Sputnik

Համացանցում հայտնվել է սիրիացի վարձկան ահաբեկչի գերեվարության մասին տեսանյութը։ Դրանում ներկայացվում է գերեվարումից հետո տիրող իրավիճակը, երբ հայ կամավորականները փորձում են խոսել ռազմագերու հետ, բայց նա ոչ մի լեզու չի հասկանում։

Զինվորներից մեկը փորձում է նրան թուրքերենով հարցեր տալ, մյուսը անգլերենով, մեկ ուրիշը ռուսերենով։ Բայց սիրիացի վարձկանը ոչ մի լեզու չի հասկանում։

Հայերը միաժամանակ լուռ հավաքներ են անցկացրել Ավստրիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ–ում

Վերջում հայ կամավորները վիրավոր վարձկանին կտորե պատգարակով են տեղափոխում, որ չմահանա։

Սիրիացի ահաբեկչին գերեվարվել էին Արցախի հերոս Վլադիմիր Բալայանի անվան կամավորական ջոկատի ազատամարտիկները, հոկտեմբերի 30-ին։

Ռազմագերին 1988թ.-ի ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է: Նա ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից է:

Ավելի ուշ վարձկանը ՀՀ իրավապահներին պատմել էր, որ ամուսնացած է, ունի 5 երեխա: Արցախ է եկել «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար։ Իրենց խոստացել են  ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100–ական դոլար  «պարգևավճար»՝ ամեն  «քաֆիրի» գլուխ կտրելու համար:

«Ադրբեջանն ինքն իրեն խոստովանեց...». Նիկոլ Փաշինյանը` վարձկանների մասին