Հայտնի գրող Կիրա Իզմայլովային մահացած են հայտնաբերել Մոսկվայում

Ոստիկանություն է դիմել Իզմայլովայի քույրը։ Նրանք վերջին անգամ հեռախոսով խոսել են հոկտեմբերի 26-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ռուս ժամանակակից գրող Կիրա Իզմայլովային դին հայտնաբերել են Մոսկվայում։ Տեղեկությունը հայտնում է Mash տելեգրամ ալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրին։

Ֆանտաստիկ վեպերի հեղինակը մոտ մեկ շաբաթ կապի դուրս չի եկել մտերիմների հետ: Իզմայլովայի քույրը դիմել է ոստիկանություն։ Նրանք վերջին անգամ հեռախոսազրույց են ունեցել հոկտեմբերի 26-ին։

37-ամյա գրողի բնակարանի դուռը փակ չի եղել։ Նրա մարմինը ոստիկանները հայտնաբերել են խոհանոցում։ Մահվան պատճառը դեռ հայտնի չէ։ Նախնական տեղեկություններով ՝ կինը մահացել է երեք օր առաջ։

Կիրա Իզմայլովան մի շարք վեպերի հեղինակ է, նրա «Քաղաքային մոգություն» վեպն առաջին անգամ հրատարակվել է Լեհաստանում 2008 թվականին: Իզմայլովայի ամենահայտնի ստեղծագործություններից են «Օտարականները», «Մի դեպք պրակտիկայից» և «Հինգերորդ պոստուլատը», որը գրվել է Աննա Օռլովայի համահեղինակությամբ:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը

Գրելու հանդեպ հետաքրքրությունն ի հայտ է եկել բավականին վաղ տարիքում։ Դեռ մանուկ հասակում նա սկսել է բանաստեղծություններ գրել։ Արձակ ստեղծագործություններ է սկսել գրել իններորդ դասարանում։ Այն ժամանակ Իզմայլովան համարում էր, որ ստեղծագործելը պարզապես հոբբի է, բայց համալսարան ընդունվելուց հետո նա որոշել է լրջորեն զբաղվել գրական գործունեությամբ։

Մահացել է լեգենդար դերասան Շոն Քոներին