ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Խոշոր հրդեհ է այսօր բռնկվել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Ինչպես տեղեկացնում է vesti.ru–ն, այրվում է քաղաքային համալսարանական հիվանդանոցը։ Կադրերում երևում է, որ շենքից խիտ սև ծուխ է դուրս գալիս, լսվում են պայթյունների ձայներ։
Թուրքիայի երկրաշարժից հետո ավելի քան 400 հետցնցում է եղել
Դեպքի վայր են ժամանել հրշեջ և արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները։ «Ռոսիա 24» հեռուստաալիքը հայտնում է, որ տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան: Նախնական տվյալներով ՝ հրդեհը բռնկվել է շենքի վերին հարկում գտնվող վերանորոգման աշխատանքների ժամանակ։
Թուրքական ռեսուրսները Twitter–ում դեպքի վայրից նաև տեսանյութեր են տարածում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30–ին երկրաշարժ էր գրանցվել Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Մի քանի շենքերի փլուզման պատճառով ավելի քան 50 մարդ է մահացել։