Ռուս սահմանապահներ չեն զոհվել. ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն

Տեղեկություններ էին տարածվել, որ ադրբեջանա–թուրքական ագրեսիայի հետևանքով երկու ռուս սահմանապահներ են սպանվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը Sputnik Արմենիային մեկնաբանել է տարածվող լուրերն առ այն, որ ադրբեջանա–թուրքական ագրեսիայի հետևանքով երկու ռուս սահմանապահներ են սպանվել։

Փաշինյանը բացատրել է Հայաստան-Արցախ սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը

«Տեղեկացնում ենք ձեզ, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։ Կոչ ենք անում լրատվամիջոցներին զգույշ և հավասարակշռված լինել նման տեղեկատվություն տարածելու հարցում», – ասել են դեսպանատնից։

Հավելենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ ադրբեջանական ուժերը պարբերաբար փորձում են հարձակվել Կապանի և Մեղրիի ուղղությամբ ու հետ են շպրտվում. այդ գործողություններին ռուս սահմանապահները չեն մասնակցում։ ՌԴ սահմանապահ կետը գտնվում է Սյունիքի Ագարակ համայնքում։

Խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ. Հայաստանն աջակցության համար Ռուսաստանին է դիմել․ Տողանյան