Ստեփանակերտում հացը թխվում է անգամ օդային տագնապի ազդանշանի տակ. տեսանյութ

Հացի հումքը կառավարությունն է ապահովում. քաղաքացիների համար հացն անվճար է։ Հաց թխող կանայք էլ հունցվող խմորին իրենց հաղթանակի վստահությունն են փոխանցում։
Sputnik

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հացի մատակարարման խնդիր չկա։ Արցախի Հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ է պատրաստել՝ պատմելով մայրաքաղաքի հացի արտադրամասերից մեկի աշխատանքի մասին։

Կատակներով ու ինքնագրերով․ ինչպես են արցախցի կանայք իսկական ժենգյալով հաց թխում Դիլիջանում

Աշխատանքն այստեղ սկսվում է ամեն օր առավոտյան 7-ից ու շարունակվում մինչև 5-6–ը։ Ասում են՝ ավելի երկար կաշխատեին, միայն թե աշխատողների պակաս ունեն։ Հաց թխելուց բացի նաև փռի մաքրությունը, հացի փաթեթավորումն են իրենք անում։ Այստեղ հաճախ գործը կանգ չի առնում անգամ օդային տագնապի ազդանշանի դեպքում։ Ամենապատասխանատու գործերից մեկն են անում՝ հաց են թխում։ Քաղաքացիների համար այն անվճար է։ Հումքը տրամադրում է կառավարությունը, մնացածն իրենք են անում։

Հաց թխող կանայք հունցվող խմորին նաև իրենց լավատեսությունն ու հաղթանակի վստահությունն են փոխանցում։

Ասում են՝ յուրաքանչյուրն իր աշխատանքը պետք է պատասխանատվությամբ անի, որ հաղթենք։ Իսկ այն, որ հաղթանակը մերն է լինելու, չեն էլ կասկածում։

«Զինվորը կգա, մի կտոր հաց տվող չլինի՞». France 24-ի ռեպորտաժը Արցախում մնացածների մասին