Ստեփանակերտը` հրթիռակոծությունից հետո. տեսանյութ ավերված շուկայից

Ստեփանակերտի շուկայի աշխատակիցները փորձում են տեսնել` ինչ է մնացել հրթիռակոծությունից հետո։
Sputnik

Հայկական միասնական տեղեկատվական հարթակը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչ վիճակում է հայտնվել Ստեփանակերտը հրթիռակոծությունից հետո։

ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր հայտարարություն է տարածել. ի՞նչ են պայմանավորվել Ժնևում

Տեսանյութում երևում է` ինչպես է ավերվել Ստեփանակերտի գլխավոր շուկան, տաղավարներում ամբողջությամբ փայտի և ապակու կտորներ են։ Շուկայի աշխատակիցները փորձում են տեսնել` ինչ է մնացել հրթիռակոծությունից հետո։

Թշնամին թիրախավորել է նաև բնակելի տները, որի հետևանքով ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:

Նշենք, որ նախնական տվյալներով` տուժածներ չկան:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Թշնամին հրթիռակոծել է նաև Շուշին. քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին