«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը

Նորածնի մայրիկն ասում է` լավ կլիներ, որ Արցախում ծնվեր իր աղջիկը, բայց վստահ է` շուտով այնտեղ են վերադառնալու։
Sputnik

Ռազմաճակատում գտնվող տղամարդն անակնկալ է արել կնոջը, որն այս օրերին երեխա է ունեցել, ու նորածնի դուրսգրմանը եկել է Երևան։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով ռազմաճակտից վերադարձած հոր ու նորածնի առաջին հանդիպումը

Նորածնի հայրն էլ պատերազմի սերնդից է, բայց ասում է, որ ամեն ինչ անելու է գալիք սերնդի համար խաղաղ ապագա ապահովելու համար։

«Ծնվել եմ 1993-ին` պատերազմական տարիներին, և չեմ ցանկանա, որ մեր երեխաները նույնը տեսնեն։ Իմ հրաշք բալիկը ծնվել է... Բառերը քիչ են, որ նկարագրեմ, թե ինչ եմ հիմա զգում»,–ասում է նորածին աղջնակի հայրը։

Նորածնի մայրիկն էլ նշում է, որ հույս էր փայփայում, որ ամուսինն այս օրն իր կողքին կլինի, ինչն էլ եղավ։ Նա ասում է` լավ կլիներ, որ Արցախում ծնվեր իր բալիկը, բայց վստահ է` շուտով այնտեղ են վերադառնալու։

Ճակատ մեկնելու ցանկություն հայտնածները Երևանում սովորում են ողջ մնալու արվեստը. տեսանյութ

Երեխայի հայրը, ի դեպ, նորից առաջնագիծ է մեկնելու։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին