ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Այսօր կյանքից հեռացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին։ Տեղեկությունը հայտնում են միջազգային առաջատար լրատվամիջոցները՝ հղում անելով նրա ընտանիքին։
Քոներին իր 90-ամյակը տոնել էր օգոստոսին։
Շոտլանդացի դերասանն առավել հայտնի էր գործակալ Ջեյմս Բոնդի կերպարով։ Նա Բոնդի առաջին դերակատարն էր և նկարահանվել էր ֆիլմաշարի յոթ մասերում։
Նրա դերասանական կարիերան տևել է տասնամյակներ։ Նկարահանվել է ավելի քան 90 գեղարվեստական ֆիլմում և հեռուստատեսային սերիալներում։ Բազմաթիվ հեղինակավոր մրցանակների է արժանացել՝ «Օսկար», երկու «Բաֆտա», երեք «Ոսկե գլոբուս, Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի 5 մրցանակ և այլն։
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին 2000 թվականին ասպետի կոչում էր շնորհել նրան։