Հրետակոծության հետևանքները Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում. տեսանյութ

Չնայած անընդհատ հնչող պայթյուններին՝ Դավիթբեկի վարչական ղեկավարն ասում է` իրենց արծիվները գյուղը պահելու են։
Sputnik

«Զանգեզուր» հեռուստաընկերությունն այցելել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղ, որը երեկ հրետակոծվել է Ադրբեջանի կողմից։

Հրետակոծության հետևանքով վնասվել են տներ, ավտոմեքենաներ, անասուններ են սատկել։ Դավիթբեկի վարչական ղեկավար Բենիկ Պետրոսյանի խոսքով՝ տասը տուն է վնասվել։

«Մեր ժողովուրդը դուխով կանգնած է, պահում է իր սահմանը»,- ասում է ղեկավարն ու ամփոփում՝ ի վերջո հաղթելու ենք, Դավիթբեկի արծիվներն իրենց գյուղը չեն տա։

Անցած տարիներին պետք էր զարգացնել Հայաստանի հարավը. պատերազմի հիմնական վտանգը հարավում է

Բնակչուհիներն էլ պատմում են՝ ամեն կրակոցից վեր են թռչում, վախենում, բայց ոչ մի տեղ էլ չեն գնալու, շարունակում են իրենց բնականոն կյանքը՝ լոբի են հավաքում, բուրդ են չփխում և այսպես շարունակ։

Սյունիքում հակառակորդի հարվածից զինծառայողներ են վիրավորվել