Վերադարձեք հաղթանակով և նույն կազմով. Ցոլակյանն առաջնագիծ ճանապարհեց ԱԻՆ կամավորներին

Փրկարարները խոստովանում են՝ տարբեր իրավիճակներում են կյանքը վտանգում մարդկանց կյանքը փրկելու համար, հիմա էլ են նույնը անելու, պայքարելու են հանուն հայրենիքի և հաղթանակով վերադառնալու են տուն։
Sputnik

Առաջնագիծ մեկնեց կամավորագրված փրկարարների գումարտակը։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Facebook-ի իր էջում հայտնում է, որ մինչ առաջնագիծ մեկնելը նրանք համապատասխան վերապատրաստում են անցել։ Մարզումներն անցկացվել են ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և անձամբ իր անմիջական ու ամենօրյա հսկողության ներքո։

Փոխնախարարն ազատվել է աշխատանքային պարտականությունների կատարումից. նա կամավորագրվել է

«Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով, և սա հրաման է... Խիղճ և խաղաղություն բոլորիս...»,- փրկարարներին ռազմաճակատ ճանապարհելիս մաղթել է ԱԻՆ նախարարը։

Գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակվել։Գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ասում է՝ փրկարարի առաքելությունը մարդկանց պաշտպանելն է, հիմա էլ փրկարարները ձեռքը զենք են վերցնում իրենց առաքելությունն իրականացնելու համար։

«Փրկարարն իր եղբայրների, քույրերի, բանակի հետ ուս ուսի տված պայքարում ու պայքարելու է մեր հայրենիքի ազատության, անկախության ու երջանիկ ապագայի համար։ Լուրջ հաղթանակներ են ունենալու»,- խոստանում է գեներալ-մայորը։

Փրկարարները նշում են՝ լիովին պատրաստ են, տարիներ շարունակ այլ իրավիճակներում վտանգել են իրենց կյանքը՝ մարդկանց փրկելու համար, հիմա պայքարելու են հանուն հայրենիքի, հանուն բոլորի ապագայի։

Խոստանում են՝ կրկին մարդկանց կյանքեր են փրկելու, հաղթանակած ու առանց կորուստների հետ են գալու։

Ղրիմի կամավորականներն Արցախում են. լուսանկար

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին